գլխավոր Իրադարձային Երկու օրում Հայփոստի ԱՄՆ-ի մասնաճյուղում հավաքվել է առաջնագծի համար նախատեսված 20 տոննա...

Երկու օրում Հայփոստի ԱՄՆ-ի մասնաճյուղում հավաքվել է առաջնագծի համար նախատեսված 20 տոննա ծանրոց

Հայփոստի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ընկերության ԱՄՆ-ի մասնաճյուղի, Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամի և Կալիֆորնիայի հայ համայնքի ջանքերով երկու օրվա մեջ Հայփոստի ԱՄՆ-ի մասնաճյուղի պահեստում հավաքվել է առաջնագծի համար նախատեսված 20 տոննա ծանրոց, որից 14 տոննան կուղարկվի արդեն այսօր երեկոյան:

Որպես փոստային կապի ազգային օպերատոր Հայփոստը խոստացել է ամբողջը տեղ հասցնել: