գլխավոր Քաղաքականություն Կիևը ռազմական օգնություն չի տրամադրի արցախյան հակամարտության կողմերից որևէ մեկին․ Ավակով

Կիևը ռազմական օգնություն չի տրամադրի արցախյան հակամարտության կողմերից որևէ մեկին․ Ավակով

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Կիևը ռազմական օգնություն չի տրամադրի արցախյան հակամարտության կողմերից որևէ մեկին:

«Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի ադրբեջանա-հայկական հակամարտության կողմերից որեւէ մեկին: Իսկ բժշկական օգնություն` չափազանց շատ հորինող պատգամավորների համար դեղահաբեր, պետք է փնտրել ամբողջ երկրով…»- գրել է Ավակովը Twitter-ում: