
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն իր թվիթերյան էջում անդրադարձել է Արցախում ծավալվող պատերազմական գործողություններին՝ կոչ անելով դադարեցնել դրանք:
«Չնայած, որ Հայաստանում չեմ ծնվել, միշտ ասում եմ, որ հայկական արմատներ ունեմ: Մինչև հոգուս խորքը ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ՝ ինչ է կատարվում մի երկրում, որն անչափ սիրում եմ: Անմեղ մարդիկ, անգամ՝ երեխաներ են զոհվում: Դադարեցրե՛ք պատերազմը: Հայաստանը խաղաղություն է ուզում»,- գրել է նա:
Հայտնի թենիսիստը գրառման հետ նաև Հայաստանի դրոշի լուսանկարն է հրապարակել, որին կից դուդուկով երաժշտություն է հնչում: