
Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պարգևատրվել են զինծառայողներ։
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գ-տ Կարեն Աղասիի Ջալավյանը պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով և արժանացել Արցախի հերոսի կոչման, իսկ ավ. լ-տ Արթուր Վագիֆի Աբրահամյանը, լ-տ Սասուն Սամվելի Հակոբյանը և շարք. Միքայել Յուրիկի Մանուկյանը պարգևատրվել են «Արիության համար» մեդալով»,- նշված է հաղորդագրության մեջ։