գլխավոր Իրադարձային ՀՀ զորամիավորումները բերվել են մարտական պատրաստականության

ՀՀ զորամիավորումները բերվել են մարտական պատրաստականության

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռազմական դրության պայմաններում ՀՀ զինված ուժերի զորամիավորումները բերված են մարտական պատրաստականության լրիվ աստիճանի:

Զորամասերում բացազատվել են անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետեր, իրականացվել է ստորաբաժանումների լրահամալրում: Միևնույն ժամանակ, ստորաբաժանումները զբաղեցրել են պաշտպանու­թյան շրջաններ:

Լրահամալրումն իրականացվել է տեղական ինքնակառավարման մարմինների և Երկրապահ կամավորական միության տեղական բաժինների հետ փոխգործակցությամբ: Զորահամալրվող անձնակազմի պատրաստականությունը բարձր է: