գլխավոր Շոուբիզնես Ռուս երգչուհի Չիչերինան ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի կրակի տակ է հայտնվել․ WarGonzo

Ռուս երգչուհի Չիչերինան ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի կրակի տակ է հայտնվել․ WarGonzo

Ռուս երգչուհի Յուլիա Չիչերինան ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի կրակի տակ է ընկել , հայտնում է WarGonzo-ի Telegram ալիքը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չիչերինան ժամանել է Երևան՝ Ադրբեջանի հետ զինված հակամարտությունում Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար:

Հինգշաբթի գիշերը Չիչերինան իր Telegram ալիքում զետեղել է Հայաստանի մայրաքաղաքում արված լուսանկարը ՝ «Բարի գիշեր, Երևան» մակագրությամբ:

Ուրբաթ առավոտյան նա տեղադրել է մեկ այլ լուսանկար, որտեղ արդեն զրահաբաճկոնով և ռազմական սաղավարտով էր: Չիչերինայի զրահաբաճկոնը զարդարված էր Հայաստանի զինված ուժերի նախշերով՝ հանրապետության դրոշով:

«Երգչուհի Յուլիա Չիչերինան սլանում է Ղարաբաղի առաջնագիծ: Սպասում ենք», – գրել էր WarGonzo ռուսական ռազմական ալիքը: