գլխավոր Իրադարձային Ալիևին և էրդողանին կանգնեցնելը միայն հայ ժողովրդի և Արցախի խնդիրը չէ, սա...

Ալիևին և էրդողանին կանգնեցնելը միայն հայ ժողովրդի և Արցախի խնդիրը չէ, սա պետք է դառնա ուղերձ միջազգային հանրությանը և իրավապաշտպաններին. ՄԱԿ-ի գրասենյակ պահանջագիր ներկայացվեց

Այսօր մի քանի իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպութունների անդամներ պահանջատիրական ակցիա էին իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև: Նրանք պահանջագիր հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակին «Stop Azerbaijani-Turkish Aggression in Artsakh» խորագրով:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ նույն պահանջագիրը էլփոստով ուղարկել են համապատասխան կառույցներին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին:

Եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանը նշեց, որ ամեն օր տեղեկություններ են ստանում, որ Ադրբեջանում հերթական անգամ ազգային փոքրամասնությունների իրավուքնները խախտվում են և ոչ մեկ կասկածի տակ չի դնում այն հանգամանքը, որ այստեղ կա ահաբեկչական խմբավորումների մասնակցությունը:

Նրա խոսքով, երբ նայում ենք ահաբեկիչների տեղաշարժի քարտեզին, դրանք նույն ահաբեկիչներն են, որոնք 2014 թվականի Սինջարում եզդիաբնակ Շանգալում ցեղասպանեցին 600 հազար մարդու, սպանեցին 20 հազարի բռնաբարեցին կանանց և մինչև հիմա ստրկության տակ են պահում եզդիներին: 

«Ալիևին և էրդողանին կանգնեցնելը միայն հայ ժողովրդի և Արցախի խնդիրը չէ, սա պետք է դառնա ուղերձ համաշխարհային հանրությանը և իրավապաշտպաններին: Եթե մենք չկանգնեցնենք, մենք ոչ միայն կասկածի տակ ենք դնում անվտանգությունը, այլ մարդու իրավունքների հակաահաբեկչության գաղափարը, որի շուրջ մենք խոսում ենք: Միջազգային կազմակերպությունները, ովքեր հիմա հայտարարություններ են անում իրենք, ըստ երևույթին, կասկածի տակ են դնում այն արժեքները, մարդու խաղարարության, հումանիտար իրավունքի այն գաղափարները, որի մասին երկար խոսել են»,- ընդգծեց Սաշիկ Սուլթանյանը: