
Արցախում հակամարտության սրման ֆոնին Կիևը պատրաստ է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել ադրբեջանին։ Այս մասին “Украина 24” հեռուսաալիքի եթերում հայտարարել է Վերին Ռադայի պատգմավոր, «Ժողովրդի ծառա» կուսակցության ներկայացուցիչ Լյուդմիլա Մարչենկոն։
«Ուկարինան այսօր պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին։ Դա և՛ ռազմական աջակցությունն է, և՛ հումանիտար աջակցությունը բոլոր նրանց, որոնք դրա կարիքը կունենան ապագայում։ Սա պատերազմական դրություն է», – ասել է նա։
Մարչենկոն վստահեցրել է, որ եթե հարցն ավելի սրվի, Ուկրաինան անմասն չի մնա ու կողքից չի հետևի․
«Ինչքան գիտեմ, մենք արդեն Ադրբեջանին տրամադրություն ենք իրավական և ռեսուրսային աջակցություն, խոսքը հումանիտար աջակցության մասին է։ Այսօր քննարկվում է ցուցակագրման հարցը, թե կոնկրետ ինչ է հարկավոր»,- հավելել է պատգամավորը։