գլխավոր Իրադարձային ԵՄ անդամները Թուրքիային կոչ են անում վերջ տալ միջամտությանը

ԵՄ անդամները Թուրքիային կոչ են անում վերջ տալ միջամտությանը

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները կոչ են անում Թուրքիային դադարեցնել միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և կառուցողական դեր խաղալ լարվածության թուլացման հարցում:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրն ամփոփող ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շարլ Միշելը:

«Բոլորը պետք է ավելի կառուցողական դեր խաղան` դեէսկալացիան հեշտացնելու համար: Մենք ուզում ենք, որ արտաքին միջամտությունը դադարի, դա բարդացնում է իրավիճակը»,- ասել է նա:

Ինչպես նշված է գագաթնաժողովի հայտարարության մեջ, «Եվրոպական խորհուրդը կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերահաստատել հավատարմությունը կայուն հրադադարի եւ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»:

«Չի կարող լինել հակամարտության ոչ ռազմական լուծում, ոչ էլ արտաքին միջամտություն: Ադրբեջանը և Հայաստանը պետք է սկսեն առարկայական բանակցություններ առանց նախապայմանների»,- ասվում է փաստաթղթում: