
ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանն իր ասուլիսի ժամանակ բավականին ուշագրավ մի հայտարարություն արեց։ Հակառակորդից առգրավված ռադիոընդունիչը եղել է իսրայելական արտադրության։ Այն վերծանելու և օգտագործելու ժամանակ պարզ է դարձել, որ հրամանները տրվել են արաբերեն լեզվով։
«Մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ»,- ասել է Արթուր Սարգսյանը։
Գիշերը մարտերը եղել են բավականին ինտենսիվ, ուղղությունները չեն փոխվել, հակառակորդը գրոհում է հիմնականում հյուսիսային և հարավային ուղղություններով ու շարունակում է կորուստներ կրել։ Երեկվանից հակառակորդը կորցրել է 39 զրահատեխնիկա, 4ՍՈՒ25 ինքնաթիռ, 3
ՄԻ24 ուղղաթիռ, 17՝ ԱԹՍ, անձնակազմի կորուստը՝ շուրջ 830, ոչնչացվել է նաեւ հրետանային դիվիզիոն։
Արթուր Սարգսյանը նշեց նաև, որ ցավոք մենք նույնպես ունենք կորուստներ։ Երեկվանից ունեցել ենք 54 զոհ, նաև բազմաթիվ վիրավորներ, որոնց քանակը ճշտվում է։