գլխավոր Իրադարձային Նոր փոխնախարարը կզբաղվի գնումների գործընթացով. Արշակյանը ներկայացրել է Բրուտյանին

Նոր փոխնախարարը կզբաղվի գնումների գործընթացով. Արշակյանը ներկայացրել է Բրուտյանին

ՀՀ պաշտպանության նոր փոխնախարար Կարեն Բրուտյանը կարող է նպաստել ՊՆ–ում գնումների գործընթացի արագ և որակով կազմակերպմանը։ Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, գերատեսչության ղեկավար Արշակ Կարապետյանն այս մասին հայտարարել է ՊՆ վարչական համալիրում նախարարի նորանշանակ տեղակալին ներկայացնելիս։

Կարապետյանը մասնավորապես ասել է, որ մինչ այս Կարեն Բրուտյանը պատշաճ մակարդակով կատարել է ՀՀ ֆինանսների նախարարի փոխնախարարի պարտականությունները, և վստահություն է հայտնել, որ նոր պաշտոնում ևս նա առավելագույն ջանք ու նվիրում կներդնի՝ իր աշխատանքային հարուստ փորձով նպաստելու պաշտպանական գերատեսչությունում գնումների գործընթացի արագ և որակով կազմակերպմանը, ֆինանսական հոսքերի ճիշտ, արդյունավետ և նպատակաուղղված կառավարմանը:

Պաշտպանության նախարարը Բրուտյանին մաղթել է հաջողություն և արգասաբեր գործունեություն։

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ ամեն ինչ արվելու է առկա խնդիրները միասնական ջանքերով լուծելու համար: