գլխավոր Գլխավոր 097-77-72-70 հեռախոսահամարից զանգահարում են ադրբեջանցիները․ ԱԱԾ

097-77-72-70 հեռախոսահամարից զանգահարում են ադրբեջանցիները․ ԱԱԾ

Ազգային անվտանգությունը հայտարարություն է տարածել։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ 097-77-72-70 հեռախոսահամարից ադրբեջանցիները տեքստային ու ձայնային հաղորդագրություններ են ուղարկում քաղաքացիներին։ Նրանք մեր Ազգային անվտանգության ծառայության անունից խնդրել են, որ ցանկացած անհասկանալի իրավիճակում զանգահարեն այդ հեռախոսահամարով։ ԱԱԾ-ն հորդորում է, որ ոչ մի պարագայում պետք չէ զանգել այդ համարով, դրա հետևում ադրբեջանցիներ են։ Հայտարարության տեքստը՝ ստորև․

ԱՀ բջջային ցանցի՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված 097-77-72-70 հեռախոսահամարի օգտագործմամբ կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով։ Շրջանառվում է նաև ձայնային հաղորդագրություն՝ կեղծ լուրեր տարածելով ԱՀ-ում տիրող իրավիճակի, գաղտնի քարտեզներ անհետանալու, զոհերի և տեղի բնակչության փախուստի վերաբերյալ: Հիշյալ հեռախոսահամարից ոչ գրագետ հայերենով հաղորդագրություններ են ուղարկվել բաժանորդներին և ԱԱԾ-ի անունից խնդրել ցանկացած կասկածելի երևույթ նկատելու դեպքում զանգահարել այդ հեռախոսահամարով։ Հորդորում ենք չպատասխանել նման կասկածելի հեռախոսազանգերի և հաղորդագրությունների: