գլխավոր Գլխավոր Առավոտյան խոցել ենք հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք․ Շուշան Ստեփանյան

Առավոտյան խոցել ենք հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք․ Շուշան Ստեփանյան

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Ժամը 07:55-ի սահմաններում հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։

Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են»,- գրել է Ստեփանյանը։