գլխավոր Իրադարձային Տեխնոլոգիական 16 ուղղություններով անվճար դասընթացներ կանցկացվեն արցախյան պատերազմների մասնակիցների համար

Տեխնոլոգիական 16 ուղղություններով անվճար դասընթացներ կանցկացվեն արցախյան պատերազմների մասնակիցների համար

Շարունակվում է «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» 2021 ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական 16 ուղղություններով դասընթացների հայտագրման գործընթացը։ Այս մասին հայտնում են ԲՏԱ-ից։

Բոլոր ուղղություններով դասընթացներն արդեն մեկնարկել են, ծրագրին ընդհանուր առմամբ դիմել է 2291 մարդ։

Կրթական ուղղություններն անվճար հասանելի են արցախյան պատերազմների մասնակիցների համար։ Բոլոր նրանց համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության փուլը, դասընթացները կլինեն անվճար՝ ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի հաղթող կազմակերպությունը:

Ծրագրի շրջանակներում  նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ողջ տարածքում իրականացնել ոլորտի շուրջ 4500 սկսնակ ու միջին մակարդակի մասնագետների ուսուցման առցանց դասընթացներ:

Մասնակիցների ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորի հիման վրա՝ Երևանում՝ 30-70%, մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 40-80%-ի չափով պետության կողմից  կֆինանսավորվի ուսման վարձը։

Դասընթացների հայտերի ընդունման և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: