գլխավոր Без рубрики ԵԼ. Արարատ-Արմենիան պարտվեց Ցրվենա Զվեզդային (տեսանյութ)

ԵԼ. Արարատ-Արմենիան պարտվեց Ցրվենա Զվեզդային (տեսանյութ)

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Կիպրոսում 1:2 հաշվով պարտվեց սերբական «Ցրվենա Զվեզդային»:

Սերբական թիմը հաշիվը բացեց առաջին խաղակեսի հիմնական ժամանակի վերջին րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Կատային:

60-րդ րոպեին Ֆալչինելին խփեց  իր թիմի 2-րդ գոլը: 71-րդ րոպեին Մաիլսոն Լիման կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել Կամպանյայի թիմին չհաջովեց: Այսպիսով, Հայաստանի չեմպիոնը կրկնեց նախորդ տարի եվրագավաթներում ցույց տված լավագույն արդյունքը՝ հասնելով ԵԼ որակավորման փլեյ-օֆֆ փուլ: