
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Կոտայքի մարզում խոցված անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ։
«Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդում: Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են դրանից երեքին: Ընթանում է չորրորդի տեղորոշման եւ չեզոքացման գործընթացը»,-գրել է Փաշինյանը։