
Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Արցախի տեղեկատվական շտաբում պատասխանել է լրագրողների հարցերին։
«Այսօր Արցախում է ողջ հայությունը։ Ցանկացած գիտակից մարդ այսօր Արցախի կողքին է: Ես կուզեի,որ կամավորները, ովքեր այսօր լրացրել են ՊԲ շարքերը, այսուհետև զինկոմիսարիատների միջոցով իրենց զինվորական նախանշվածության համաձայն ներկայանան իրենց ստորաբաժանումներ, որովհետև իրենք պետք է ըստ իրենց նշանակության իրենց մասնագիտական խնդիրները կատարեն»,-ասել է Օհանյանը։
Օհանյանն նաև անդրադարձելի հակառակորդի նպատակներին՝ տեղեկացնելով, որ նրանք ցանկացել են մի քանի օրերի ընթացքում 10-15 կմ մխրճվել։
«Այն կարճ օրերին ընթացքում, որ հակառակորդը ցանկացել է մի քանի օրերի ընթացքում մխրճվելու 10-15 կմ, նրա մոտ չի ստացվել»,-ասել է Օհանյանը։