
Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ է անում դադարեցնել ռազմական գործողություններն ու նստել բանակցային սեղան: Այս մասին հաղորրդել է Սպիտակ տան խոսնակ Քելլի Մաքենընը:
«Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անմիջապես դադրեցնել ռազմական գործողությունները: Մենք նաև կոչ ենք անում հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գլխավորությամբ և սկսել բանակացություններ, առանց նախապայմանների»,- ասել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանի և թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցով քննարկել են Արցախի շուրջ ձևավորված լարված իրավիճակը: Նրանք նաև նշել են, որ անթույլատրելի է վարձկան զինյալների առկայությունն այդ տարածաշրջանում:
Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփն ու Էմմանուել Մակրոնը համատեղ հայտարարությամբ են հադես եկել:
Կողմերը խստորեն դատապարտում են ուժի կիրառումն ու ռազմական գործողություններն այդ տարածաշրջանում: