գլխավոր Իրադարձային ՀԱՊԿ-ն ստացել է Հայաստանի դիմումը Աֆղանստանին դիտորդի կարգավիճակից զրկելու մասին

ՀԱՊԿ-ն ստացել է Հայաստանի դիմումը Աֆղանստանին դիտորդի կարգավիճակից զրկելու մասին

Հավաքական անվտանգության պայմանագիր-կամզակերպության Խորհրդարանական վեհաժողովն ստացել է Հայաստանի Ազգային ժողովի դիմումը Աֆղանստանի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի չեղարկման մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությանը:

«Հաստատում ենք, որ էլեկտրոնային փոստով ստացել ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության նամակը, որում խնդրում են գործարկել Աֆղանստանի Ազգային վեհաժողովի ստորին պալատի դիտորդի կարգավիճակի չեղարկման մեխանիզմը՝ ՀԱՊԿ ԽՎ-ում դիտորդի կարգավիճակի մասին դրույթի համաձայն»,- հայտնել են ՀԱՊԿ ԽՎ քարտուղարկությունից:

Դիմումն ուղղվել է ի պատասխան ԼՂ հակամարտության սրման պայմաններում Ադրբեջանի գործողություններին աջակցություն հայտնելու մասին Աֆղանստանի հայտարարության:

Հիշեցնենք, որ ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների` ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ։