
Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել այսօր Մարտունիում ադրբեջանական հրետակոծությունից ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Ավելի վաղ՝ այսօր ֆրանսիացի 2 լրագրող վիրավորվել էին Մարտունիում։ Նրանցից մեկի վիճակը ծանր էր, բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։ Բարեբախտաբար մեր բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։
Լրագրողները ներկայացնում են ֆրանսիական Le Monde օրաթերթը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել ինքնաթիռ ուղարկելու Հայաստան, որպեսզի վիրավորված լրագրողները վերադառնան Ֆրանսիա։