գլխավոր Քաղաքականություն Հրապարակվել են կադրեր Մարտունու քաղաքապետարանի հրետակոծումից (տեսանյութ)

Հրապարակվել են կադրեր Մարտունու քաղաքապետարանի հրետակոծումից (տեսանյութ)

«Ազատությունը» կադրեր է ներկայացրել Մարտունու քաղաքապետարանի հրետակոծումից։ Հրետակոծման արդյունքում վիրավորվել են լրագրողներ։

Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

Ավելի վաղ Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորում է ստացել «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, ինչպես օտարերկրացի լրագրողներ․ նրանց թվում են նաև 2 լրագրող Ֆրանսիայից, ինչպես նաև ռուսական «Դոժդ»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին։