գլխավոր Իրադարձային Վերսկսել առանց նախապայմանների բանակցությունները. Սպիտակ տուն

Վերսկսել առանց նախապայմանների բանակցությունները. Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքէնանին իր ճեպազրույցում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների վերաբերյալ հարցին: Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հետ, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, արել են հայտարարություն, որով դատապարտել են հակամարտության գոտում շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը սրումը՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները:

«Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պարտավորվել առանց հապաղելու վերսկսել բանակցությունները՝ առանց նախապայմանների ու բարեխղճորեն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,-հիշեցրեց խոսնակը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնըհանդես էին եկել հայտարարությամբ՝ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ՝ ամենավճռական ձևով դատապարտելով բռնության էսկալացիան, որն առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում: