գլխավոր Գլխավոր Աշխարհն արձանագրում է սիրիացի վարձկանների ներգրավման փաստը

Աշխարհն արձանագրում է սիրիացի վարձկանների ներգրավման փաստը

[ժ․ 16:17] ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամները նախագահ Վ․ Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ արձանագրել են Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ վտանգի փաստը՝ հաշվի առնելով Սիրիայից և Լիբիայից դեպի տարածաշրջան գրոհայինների տեղափոխումը։

[ժ․ 17:43] Ֆրանսիայի նախագահ Է․ Մակրոնն ասել է, որ իրենք ստույգ տեղեկություն ունեն առ այն, որ սիրիական գրոհայինները թողել են մարտադաշտն Այնթապում, որպեսզի միանան Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին։

[ժ․ 18:56] ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյան ասել է, որ Թուրքիայից դեպի Ադրբեջան հարյուրավոր սիրիացի վարձկաններ փոխադրող տասնյակ տրանսպորտային փոխադրումների մասին հաղորդումներն ապացուցված են և ճշմարիտ: