
Լոս Անջելեսում բնակվող հազարավոր հայեր հավաքվել են Ադրբեջանի հյուպատոսության դիմաց՝ իրենց բողոքը հայտնելով Արցախի հետ սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի վերջին հարձակումների առնչությամբ:
Ինչպես հաղորդում է Asbarez գործակալությունը, բողոքի ակցիայի մանակիցները պահանջել են դատապարել Թուրքիայի հանդուգն և հանցավոր միջամտությունը ԼՂ հակամարտությանը:
Նշվում է, որ հյուպատոսության հարակից շրջանում փողոցը փակ է եղել բողոքի ակցիայի ողջ ընթացքում: Ակցիան կազմակերպվել էր Հայ երիտասարդների ֆեդերացիայի կողմից:
Ի տարբերություն հուլիսին կազմակերպված նմանատիպ միջոցառմանը՝ այս անգամ այն խաղաղ է ընթացել, քանի որ ադրբեջանցիներ չեն հայտնվել և սպանալիքներ չեն հնչեցվել հայերի հասցեին: