գլխավոր Իրադարձային Արմեն Սարգսյանն​ ընդունել է ՀՀ–ում առաքելությունն ավարտող Վրաստանի​ դեսպանին

Արմեն Սարգսյանն​ ընդունել է ՀՀ–ում առաքելությունն ավարտող Վրաստանի​ դեսպանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սագանելիձեին՝ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացման գործում ունեցած ներդրման համար և հետագա հաջողություններ մաղթել նրան:

Նախագահն ընդգծել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակով փոխայցելությունները, բոլոր ուղղություններով համագործակցությունը խորացնելու երկկողմ ջանքերը հնարավորություն են տալիս հետևողականորեն ամրապնդել միջպետական հարաբերությունները և պահպանել ու խորացնել երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերը:

Դեսպան Սագանելիձեին նշել է, որ ջերմ տպավորություններով է հեռանում մեր երկրից և շարունակելու է մնալ Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը: