գլխավոր Իրադարձային Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը....

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը. դիմելու են Վճռաբեկ դատարան

Ինչպես ի սկզբանե նախանշել էինք Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սիսիանի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։

Պաշտպանի խոսքով՝ իրենց համար սպասելի էր նման որոշումը։ «Մենք համոզված էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանը նման որոշում կկայացնի։ Որոշումը ստանալուց և ծանոթանալուց անմիջապես հետո դիմելու ենք Վճռաբեկ դատարան»,- նշեց պաշտպանը։

Արթուր Սարգսյանը մեղադրվում է Սիսիանի համայնքապետարանում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով։