գլխավոր Իրադարձային ՔՊ-ն առաջարկում է նոր խորհդարանում ունենալ 12 մշտական հանձնաժողով. Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց...

ՔՊ-ն առաջարկում է նոր խորհդարանում ունենալ 12 մշտական հանձնաժողով. Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց հանձնաժողովների ձևավորման նախագիծը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանում ներկայացրեց ՔՊ-ի՝ հանձնաժողովների ձևավորման նախագիծը:

Իշխող խմբակցության նախագծով առաջարկվում է 8-րդ գումարման ԱԺ-ում ստեղծել 12 մշտական հանձնաժողով՝

1. Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

2. Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով

3.արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

4. գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի,երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

5. եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով

6. մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով

7. պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով

8. պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով

9. տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով

10.տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով

11. տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

12. ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

Առաջարկվում է տարանջատել նախորդ գումարման ԱԺ-ում գործող Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը և ձևավորել առանձին՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով: Վլադիմիր Վարդանյանը հիմնավորեց, որ հանձնաժողովի տարանջատումը պայմանավորված է դրա արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծմամբ:

Նախագծով առաջարկվում է հանձնաժողովների անդամների նվազագույն թիվ սահմանել 8-ը, իսկ մյուս հանձնաժողովների անդամների ընդհանուր թիվը սահմանել՝ նրանց ծանրաբեռնվածության, ինչպես նաև այն հաշվարկով, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները մշտական հանձնաժողովներում ունենան իրենց անդամների ընդհանուր թվին հավասար թվով տեղեր, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Ազգային ժողովի յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենա մեկ տեղ:

Յուրաքանչյուր հանձնաժողովի խորհրդարանական վերահսկողության շրջանակ ընդգրկելու է իր գործունեության ոլորտները կարգավորող օրենքների, ինչպես նաև այդ ոլորտներին վերաբերվող հարցերի Կառավարության ծրագրով կատարման ընթացքը: