
Տեղեկատվության ստուգման կենտրոնից տեղեկանում ենք, որ սոցցանցերում տարածվող տեղեկատվությունը, թե Արցախում Le Monde-ի՝ վիրավորում ստացած լրագրողը մահացել է, չի համապատասխանում իրականությանը։ ԱՀ նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամաբ՝ այժմ լրագրողը բուժկենտրոնում է և ենթարկվում է վիրահատության։
Նշենք, որ Le Monde-ի լրագրողներն Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության արդյունքում վիրավորում էին ստացել Մարտունու քաղաքապետարանի շենքում: