գլխավոր Աշխարհ Եթովպիայում ապստամբները վերահսկողություն են հաստատել ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Լալիբելա քաղաքում

Եթովպիայում ապստամբները վերահսկողություն են հաստատել ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Լալիբելա քաղաքում

Եթովպիայի Տիգրեյ հյուսիսային շրջանի ապստամբները վերահսկողություն են սահմանել հարևան Ամհարա շրջանի Լալիբելա քաղաքում, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Ինչպես հայտնում է BBC News-ը, Լալիբելան, որտեղ գտնվում են 13-րդ դարին պատկանող ժայռափոր եկեղեցիներ, սրբավայր է բազմաթիվ ուղղափառ քրիստոնյաների համար: Տեղի պաշտոնյաների խոսքով՝ քաղաքի բնակիչները հեռացել են իրենց բնակավայրից ապստամբների առաջխաղացմանը զուգահեռ:

Աղբյուրի տվյալներով՝ անցյալ տարվա նոյեմբերից մինչև օրս հազարավոր մարդիկ են սպանվել Եթովպիայում: Մարտերն այժմ տեղափոխվել են Ամհարա և Աֆար նահանգներ, որոնք երկուսն էլ սահմանակից են Տիգրեյին:

Միլիոնավոր մարդիկ տեղահանվել են: Ինչպես Տիգրեյի ապստամբներին, այնպես էլ երկրի կառավարական ուժերին և նրա դաշնակիցներին մեղադրում են մարդու իրավունքների խախտման և պատերազմական հանցագործությունների մեջ: