գլխավոր Իրադարձային Հայաստանում ընտանիք կազմողների ու նորածինների թիվն ավելացել է

Հայաստանում ընտանիք կազմողների ու նորածինների թիվն ավելացել է

Հայաստանում այս տարվա 6 ամիսների ընթացքում նորածինների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է։

Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած թվային տվյալներից պարզ է դառնում, որ այս տարի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում ծնվել է 17 211 երեխա։ Նշենք, որ նախորդ տարի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում 15 798 երեխա էր ծնվել։

Բացի այդ, ավելացել են նաև ամուսնալուծության դեպքերը. եթե Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին ամուսնալուծության դեպքերը կազմել են 2002, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1494 ամուսնալուծության դեպք էր գրանցվել։

Ընտանիք կազմողների թիվը նույնպես ավելացել է` այս տարվա 6 ամիսներին 8130 ամուսնության դեպք է գրանցվել` նախորդ տարվա 5258-ի դիմաց։