
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ներկայացնում է Ադրբեջանում քաղաքացիների բողոքի ալիքի մասին: Հատկապես թալիշները խափանում են զորակոչի մասին հրամանն ու չեն ցանկանում մեկնել ռազմաճակատ: Գրառումը՝ ստորև.
Ադրբեջանական «Խուրալ» հեռուստատեսության ուղիղ եթերում լրագրող Ավազ Զեյնալլին մի քանի րոպե առաջ հաստատեց այն տեղեկությունը, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքում Բաքվի բռնապետի «զորակոչի մասին հրամանը խափանում են՝ հետն էլ դիմելով սադրանքների»: