գլխավոր COVID-19 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 303, մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր...

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 303, մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 231 625 է, մահվան դեպքերինը՝ 5760

Հայաստանում օգոստոսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 303 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 231 625-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4636 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1124 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5760-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 208 է, ընդհանուր առողջացածներինը՝ 220 825, փաստացի բուժվողներինը՝ 5040 (մեկ օրում ավելացել է 91-ով): Մեկ օրում արվել է 6492 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 378 897 թեստ: