գլխավոր Իրադարձային Արշակ Կարապետյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկել են իրադրությունն շփման գոտում, Արցախում ռուսական...

Արշակ Կարապետյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկել են իրադրությունն շփման գոտում, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելության ընթացքը

Օգոստոսի 5-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Քննարկվել են իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը և այլ, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։