գլխավոր Իրադարձային ՌԴ-ում անցկացվող զորավարժություններում առաջին անգամ կիրառվում են նորագույն ԲՄՊ-3-ի՝ նավատորմի համար նախատեսված...

ՌԴ-ում անցկացվող զորավարժություններում առաջին անգամ կիրառվում են նորագույն ԲՄՊ-3-ի՝ նավատորմի համար նախատեսված տարբերակները

ՌԴ սպառազինման կազմում ամիսներ առաջ ընդգրկված նորագույն ԲՄՊ-3 սարքավորումների ծովային տարբերակները՝ նախատեսված նավատորմի համար, առաջին անգամ կիրառվել են Պրիմորիեում անցկացվող զորավարժությունների ժամանակ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ ԶՈւ Արևելյան ռազմական շրջանի Խաղաղօվկիանոսյան ուժերի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է, Խաղաղօվկիանոսյան նավատորմի ծովային հետևակի ստորաբաժանումները տագնապով միացել են երկկողմ մարտավարական ուսումնավարժանքներին, որոնց մասնակցելու է ավելի քան 500 զինծառայող և շուրջ 70 միավոր տեխնիկա:  

Մի քանի օրվա ընթացքում ծովային հետևակի երկու հրետանային ստորաբաժանում պետք է միմյանց դիմակայելու առաջադրանքներ իրականացնի և գործողություններ մշակի: Զորավարժությունների վերջնական փուլում մարտական հրաձգություն տեղի կունենա:

Նշվում է, որ հետևակի նորագույն մարտական մեքենաներից բացի վարժանքներում կիրառվում են նաև «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային սարքավորումը, կապի հատուկ սարքավորումներ և տեխնիկա: