գլխավոր Իրադարձային Խաղաղապահները մեկ օրում 2 հա գյուղատնտեսական տարածք են մաքրել պայթունավտանգ առարկաներից

Խաղաղապահները մեկ օրում 2 հա գյուղատնտեսական տարածք են մաքրել պայթունավտանգ առարկաներից

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են ականազերծել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Հերհեր բնակավայրի տարածքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ամեն օր Մարտունու շրջանում, սահմանազատման գծի մոտակայքում ռուս խաղաղապահները չպայթած զինամթերքի, արկերի և ականների որոնման աշխատանքներ են իրականացնում։ Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները մաքրում են բնակավայրերն ու հարակից գյուղատնտեսական տարածքները։

«Մեկ օրում մոտ երկու հեկտար տարածք է մաքրվել։ Աշխատանքներն իրականացվել են Մարտունու շրջանի բնակավայրերի մերձակայքում։ Նախատեսվում է ևս 15 հեկտար տարածք մաքրել», – ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Աֆանասևը։

Վերջին 2 շաբաթվա ընթացքում ռուս խաղաղապահներն ավարտել են 32 հա տեղանքի մաքրման աշխատանքները։ 12 շինությունում նրանք հայտնաբերել և ոչնչացրել են 14 պայթուցիկ նյութեր։

Ընդհանուր առմամբ ռուսական սակրավորները ստուգել են 1 920 շենք (դրանցից 31-ը սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտներ են), մաքրվել է ավելի քան 668,3 կիլոմետր ճանապարհ և ավելի քան 2 231,5 հեկտար տարածք, հայտնաբերվել է 25 781 պայթունավտանգ առարկա: