գլխավոր Իրադարձային Չինաստանը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել Zhongxing-2E արբանյակը

Չինաստանը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել Zhongxing-2E արբանյակը

Չինաստանն ուրբաթ հաջող արձակում է իրականացրել՝ տիեզերք ուղարկելով Zhongxing-2E  արբանյակը: Այս մասին տեղեկացնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստաընկերությունը:

Աղբյուրի տվյալներով՝ արձակումը տեղի է ունեցել Սիչուան նահագնգի Սիչան կայանից տեղի ժամանակով 00:30-ին (երևանյան՝ հինգշաբթի 19:30): Արձակումն իրականացվել է Long March-3B հրթիռակրի օգնությամբ:

Տիեզերական սարքն արդեն դուրս է եկել ուղեծրի նախատեսված հատված: Արբանյակի նշանակության մասին այլ տեղեկություն չի հաղորդվում:

Ներկայիս արձակումը 383-րդն էր տվյալ շարքի հրթիռակրի համար: