գլխավոր Տեսանյութեր Ես երկու անգամ քվեարկել եմ Իշխան Սաղաթելյանի օգտին, երբեք չէի մտածի, որ...

Ես երկու անգամ քվեարկել եմ Իշխան Սաղաթելյանի օգտին, երբեք չէի մտածի, որ այսպիսի բան կասեմ․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)

Արդեն երկրորդ անգամ Իշխան Սաղաթելյանը չի ընտրվում, մեր մեղքը որն է։ Մենք նույնիսկ հաշվի ենք առել այն հանգամանքը, որ «Հայաստան» խմբակցությունից մեկ ձայն պակասում է, ապահովել ենք այդ մեկ ձայնը։ Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահի պաշտոնում երկրորդ անգամ Իշխան Սաղաթելյանի չընտրվելուն։

Ռուբինյանը նշեց, որ իրենք հարցի լուծման երկու ուղի են առաջարկում։

«Ճանապարհ համար մեկ՝ դուք մի մասնակցեք, մենք մասնակցենք։ Ճանապարհ համար երկու՝ դիմեք քաղաքական մեծամասնությանը՝ ապահովել ավելի շատ քվե, քանի որ այդքան էլ վստահ չեք ընդդիմության ներկայացուցիչների քվեարկության վրա։ Ես երբեք չի մտածի, որ  այսպիսի բան կասեմ, բայց ես 2 անգամ քվեարկել եմ Իշխան Սաղաթելյանի օգտին։ Եթե ես դա կարողացել եմ անել, ուրեմն կարող եք նաև դուք»։

Ռուբեն Ռուբինյանը հորդորեց ընդդիմադիր երկու խմբակցություններին հստակեցնել դիրքորոշումները և լուծել  ԱԺ փոխնախագահի ընտրության հարցը։