գլխավոր Աշխարհ Ինդոնեզիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Օգոստոսի 5-ին Ինդոնեզիայի կենտրոնական մասի Արևելյան Նուսա Թենգարայի նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է «Սինխուա» գործակալությունը:

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:06-ին: Էպիկենտրոնը գտնվել է Լարանտուկայի շրջանից  62 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք: Օջախն ընկած է եղել 540 կիլոմետր խորության վրա:

Տուժածների, ավերածությունների և ցունամիի սպառնալքի մասին տվյալներ չեն ստացվել: