գլխավոր COVID-19 Սիդնեյը թարմացրել է COVID-19-ի դեպքերի օրական աճի հակառեկորդը

Սիդնեյը թարմացրել է COVID-19-ի դեպքերի օրական աճի հակառեկորդը

Ավստրալիայի խոշորագույն քաղաք Սիդնեյում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն անցած օրը կազմել է 262, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ինչպես օգոստոսի 5-ին հայտնել է Նոր Հարավային Ուելսի նահանգի կառավարության ղեկավար Գլեդիս Բերեջիկլյանը, վերջին 24 ժամում արձանագրվել է COVID-19-ի հետ կապված հինգ մահ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նահանգի վարչապետի խոսքով՝ 107 հազար թեստերի մշակումից հետո Նոր Հարավային Ուելսում հայտնաբերվել Է վարակման 262 նոր դեպք, որոնցից ավելի քան 250-ը՝ Սիդնեյում:

Դելտա-վիրուսի տարածումն արձանագրվել է Նոր Հարավային Ուելսի (3 482 դեպք), Վիկտորիայի (99), Քվինսլենդի (82) և Հարավային Ավստրալիայի (21) նահանգներում: Իշխանությունները բնակչությանը հորդորել են հնարավորինս արագ անել պատվաստում, պատվաստման տեմպերն էապես նվազեցնում է Pfizer ընկերության պատրաստուկի պակասը, որը փորձագետները խորհուրդ են տալիս 59 տարեկանից երիտասարդ անձանց: