գլխավոր Տեսանյութեր ՔՊ-ն կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որ Իշխան...

ՔՊ-ն կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի․ Նազելի Բաղդասարյան (տեսանյութ)

«Ամփոփելով նախորդող երեք օրերի այն քաղաքական բանավեճը, որ այստեղ ծավալվել էր, մենք կարող ենք արձանագրել երկու կարևոր հանգամանք՝ կա՛մ գործողությունները գնում են դեստրուկտիվ եղանակով, կա՛մ ամենը բերում ենք կառուցողական ծիրի մեջ։ Այս մասին ԱԺ-ում փոխնախագահի ընտրության քննարկմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը։


«Կառավարող խմբակցությունն առաջին վարկածը բացառում է, և գնում ենք երկրորդ եղանակով։ Երկրի զարգացման բնականոն ընթացքը խոչընդոտել չի կարելի, և այս պահին ունենք պատրաստակամություն ԱԺ մարմինների ճիշտ ձևավորման և կառուցողական աշխատանքի։ Ցանկացած հայ, ցանկացած քաղաքական հայացք ունենալով հանդերձ, նախևառաջ մտածում է երկրի մասին»,-հայտարարեց պատգամավորը։


ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղթելյանի եզրափակիչ ելույթից հետո Բաղդասարյանը վարման կարգով հայտարարեց․


«Իրականում, չուզենալով խոչընդոտել ԱԺ մարմինների բնականոն ընթացքը և, ապհովելով օրենքով սահմանված հնարավորությունները, կառավարող խմբակցությունը կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի»,-ասաց նա։


Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը, փոխնախագահներ՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը։ ԱԺ վերջին փոխնախագահի ընտրությունից հետո կկայանա ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը։