գլխավոր Իրադարձային Մահացել է Ուկրաինայի նախկին վարչապետը

Մահացել է Ուկրաինայի նախկին վարչապետը

80 տարեկանում սրտի կանգի պատճառով կյանքից հեռացել է Ուկրաինայի նախկին վարչապետ, երկրի անվտանգության ծառայության առաջին պետ Եվգենի Մարչուկը:

Ինչպես նշում է iz.ru-ն, այս մասին  օգոստոսի 5-ին հայտնել է նրա կինը՝ Լարիսա Իվշինան:

«Սև օր … Ե.Կ.-ն մահացավ (Եվգենի Կիրիլովիչ – խմբ.) … սիրտը կանգ առավ», – գրել է նա Facebook-ի իր էջում:

Մարչուկն Ուկրաինայի կառավարությունը գլխավորել է 1995-1996 թվականներին: Նա ծառայել է որպես Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար 1991 թվականի նոյեմբերից մինչև 1994 թվականի հուլիս: 

Դրանից հետո, տարբեր տարիներին, նա աշխատել է որպես Ուկրաինայի անվտանգության ծառայության քարտուղար և երկրի պաշտպանության նախարար: