գլխավոր Միջազգային Աֆղանստանի հետ սահմանին մեկնարկել են ՌԴ-ի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զորավարժությունները

Աֆղանստանի հետ սահմանին մեկնարկել են ՌԴ-ի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զորավարժությունները

Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի համատեղ զորավարժությունները մեկնարկել են Աֆղանստանի հետ սահմանի մոտ գտնվող Հարբ-Մեյդոն զորավարժարանում, գրում է mk.ru-ն:

Հստակեցվում է, որ բացման արարողությունը տեղի է ունեցել նախորդ օրը: Դրան մասնակցել են Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Եվգենի Պոպլավսկին, Տաջիկստանի պաշտպանության փոխնախարար Աբդուխոշիմ Գուլոմզոդան և Ուզբեկստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ֆարուխ Զիաբաաևը:

«Զորավարժությունների հիմնական նպատակն է ամրապնդել ռազմական համայնքը և մեր պետությունների զինված ուժերի փոխազդեցությունը: Ժամանակակից աշխարհում ռազմական սպառնալիքներն ավելի ու ավելի հաճախ են աճում, իսկ իրավիճակը դառնում է լարված ու անկանխատեսելի», – ասել է Պոպլավսկին:

Զորավարժությունների ընթացքում զինվորականները կստուգեն կուտակված մարտական փորձը և կփորձեն իրենց հմտությունները: Զորավարժությունները տեղի կունենան օգոստոսի 5-10-ը: