գլխավոր Իրադարձային Հայտնի բլոգերն ընկերուհուն կապել է Bentley-ի տանիքին և շրջել Մոսկվայով (տեսանյութ)

Հայտնի բլոգերն ընկերուհուն կապել է Bentley-ի տանիքին և շրջել Մոսկվայով (տեսանյութ)

Մոսկվայի Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունը ստուգումներ է սկսել այն բանից հետո, երբ համացանցում տարածվել է տեսանյութ, որում երիտասարդ կինը կապված է շարժվող մեքենայի տանիքին:

Տեսանյութն իր ինստագրամյան էջում հրապարակել է բլոգեր Սերգեյ Կոսենկոն, որն ունի հինգ միլիոն հետևորդ, գրում է Luxury Launches-ը: 

Կադրերում երևում է՝ ինչպես է երիտասարդ կինը, որը վարորդի ընկերուհին է, պառկած Bentley-ի տանիքին՝ կապված պարանով և կպչուն ժապավենով, մի ձեռքը ձեռնաշղթայով կապած է վարորդի թևին: 

Աղբյուրը հատկանշական է համարում, որ տեսանյութի տարածումից հետո բլոգերին տուգանել են ընդամենը 750 ռուբլով: