գլխավոր Միջազգային ԱՄՆ-ը կշարունակի ամրապնդել Ուկրաինայի ռազմական ներուժը և արդիականացնել Վրաստանի ռազմական ոլորտը

ԱՄՆ-ը կշարունակի ամրապնդել Ուկրաինայի ռազմական ներուժը և արդիականացնել Վրաստանի ռազմական ոլորտը

Վաշինգտոնը կշարունակի ամրապնդել Ուկրաինայի Զինված ուժերի ներուժը և արդիականացնել Վրաստանի ռազմական ոլորտը։ Այս մասին հայտնել Է Պենտագոնի Հարավային եւ Կենտրոնական Եվրոպայի հարցերով տնօրեն Ալթոն Բուլանդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կշարունակենք ջանքերն Ուկրաինայի զինված ուժերի ներուժի կառուցման ուղղությամբ՝ Ուկրաինայի պաշտպանության համար, որպեսզի դա ավելի արդյունավետ լինի, եւ նաև պաշտպանական հատվածի բարեփոխումների անցկացմանը», — ընդգծել է Պենտագոնի ներկայացուցիչը: Նա ԱՄՆ բոլոր դաշնակիցներին կոչ է արել ակտիվացնել Կիևի և Թբիլիսիի աջակցությունը։