գլխավոր Աշխարհ Բանգլադեշում կայծակի հարվածից մահացել են հարսանիքի 17 հյուրերը

Բանգլադեշում կայծակի հարվածից մահացել են հարսանիքի 17 հյուրերը

Բանգլադեշում կայծակից 17 մարդ է մահացել։ Պակիստանյան «The Nation» պարբերականը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել հարսանիքի ժամանակ, իսկ մահացածները հյուրերից են։

Հզոր կայծակը գրանցվել է Չապայ-Նավաբգանջ շրջանում՝ մայրաքաղաք Դաքքայից և ծովափից մոտ 300 կմ հեռավորության վրա:

Կայծակը հարվածել է զբոսանավին, որտեղ այդ պահին գտնվել են հյուրերը։ Զբոսանավը փորձել է հատել գետը հորդառատ անձրևի ժամանակ։ Կայծակը հարվածել է, երբ նավը հասել է ափին։

Պարբերականը գրում է, որ սա վերջին շաբաթներին Բանգլադեշում տեղի ունեցած առաջին նման ողբերգական միջադեպը չէ։ Նման դեպքեր անձրևների շրջանում նախկինում էլ են եղել, սակայն վերջին տարիներին հաճախակիացել են։