գլխավոր Աշխարհ Չինաստանում տղամարդն ատամները մաքրելիս պատահաբար կուլ է տվել 15 սմ երկարությամբ խոզանակը

Չինաստանում տղամարդն ատամները մաքրելիս պատահաբար կուլ է տվել 15 սմ երկարությամբ խոզանակը

Չինաստանի մի բնակիչ բավականին բարդ գաստրոսկոպիկ վիրահատության է ենթարկվել, որպեսզի բժիշկները կարողանան նրա ստամոքսից հեռացնել 15 սմ երկարությամբ պլաստիկե խոզանակը, որը նա կուլ էր տվել ատամները մաքրելիս:

Ինչպես նշում է odditycentral.com-ը, տղամարդը, որի ինքնությունը չի հրապարակվել, բժիշկներին պատմել է, որ առավոտյան արթնացել է ու, սովորականի պես, գնացել ատամները մաքրելու:

Սակայն նա այդ օրը չափազանց քնկոտ է եղել ու հետևի ատամները մաքրելիս պատահաբար կուլ է տվել խոզանակը: Սկզբում նա փորձել է այն դուրս հանել, սակայն իր գործողություններով ավելի խորն է հրել օտար մարմինը:

Տղամարդն անմիջապես գնացել է հիվանդանոց, որտեղ նրան շտապ վիրահատել են: