գլխավոր Միջազգային Թրամփը բողոքարկել է իր հարկային հայտարարագրերի մասին արդարադատության նախարարության որոշումը

Թրամփը բողոքարկել է իր հարկային հայտարարագրերի մասին արդարադատության նախարարության որոշումը

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատարանում բողոքարկել է արդարադատության նախարարության որոշումը՝ իր հարկային հայտարարագրերը Կոնգրեսին տալու վերաբերյալ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են նախկին նախագահի փաստաբանները:

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ ֆինանսների նախարարությունը պետք է Թրամփի հարկային հայտարարագրերը փոխանցի Կոնգրեսին:

Թրամփի փաստաբանները դեմ են այս որոշմանը՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կողմից իրավախախտման որևէ հատկանիշ չկա: