գլխավոր Աշխարհ Ֆրանսիային տուգանել են օդի աղտոտման համար

Ֆրանսիային տուգանել են օդի աղտոտման համար

Ֆրանսիայի բարձրագույն վարչական դատարանը 10 մլն եվրոյով տուգանել է կառավարությանը՝ երկրի որոշ շրջաններում օդի աղտոտումը կանխելու անկարողության համար, գրում Է Reuters-ը:

Պատժամիջոցները կիրառել են չորս տարի անց այն բանից հետո, երբ պետական խորհուրդը իշխանություններին հրամայել է եվրոպական չափանիշներին համապատասխանեցնել ազոտի օքսիդի եւ Ֆրանսիայի շատ շրջաններում նուրբ ցրված փոշու կոնցենտրացիան: Որոշման մեջ դատարանը հայտարարել է, որ Էմանուել Մակրոնի կառավարությունը չափազանց քիչ բան է արել օդի որակի բարելավման համար, օրինակ, Փարիզում եւ Լիոնում դեռեւս չափազանց բարձր է ազոտի օքսիդի մակարդակը: Մինչեւ մթնոլորտը նորմայի մեջ չգա, դատարանն իրավունք ունի ամեն կես տարին մեկ պետությունից տասը միլիոն եվրո գանձել:

Սակայն, իշխանությունների խոսքով, 2020 թվականի հուլիսից իրենք ամեն ինչ արել են աղտոտվածությունը կրճատելու համար.ստեղծել են արտանետումների ցածր մակարդակ ունեցող լրացուցիչ գոտիներ, խթանել էլեկտրամեքենաների տարածումը եւ սկսել են աստիճանաբար հրաժարվել գոլորշու կաթսաներից: