գլխավոր Հասարակություն Մակրոնն Instagram-ում պատմել է՝ երբ և ինչ պատրաստուկով է պատվաստվել ընդդեմ կորոնավիրուսի

Մակրոնն Instagram-ում պատմել է՝ երբ և ինչ պատրաստուկով է պատվաստվել ընդդեմ կորոնավիրուսի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը դեկտեմբերին հիվանդացել էր կորոնավիրուսով,  մայիսին ստացել է Pfizer պատվաստանյութի մեկ դեղաչափ: Այդ մասին նա հայտնել է չորեքշաբթի՝ իր ինստագրամյան էջում:

«Ես Pfizer պատվաստանյութի մեկ դեղաչափ եմ ստացել մայիսի 31-ին: Ստացել եմ մեկ դեղաչափ, ինչպես և 43 միլիոն հայրենակիցներս: Քանի որ ես ավելի վաղ վարակվել էի, ինձ համարում են կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստված», – ասել է նա կարճ տեսանյութում, որը տեղադրվել է ի պատասխան պատվաստումների վերաբերյալ օգտատերերի հարցերին:

Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ պատվաստումը համաճարակի դեմ պայքարի միակ միջոցն է, ուստի բոլորին խորհուրդ է տվել պատվաստվել: