գլխավոր Facebook 2016 թ֊ի 100 զոհ և 800 հեկտար կորստով պատերազմը մի՛ համեմատեք 2020...

2016 թ֊ի 100 զոհ և 800 հեկտար կորստով պատերազմը մի՛ համեմատեք 2020 թ֊ի պատերազմի հետ. Համբարյանը՝ իմքայլականներին

Ձեր` քայլիստներիդ առաջնորդի սանձազերծած 44 օրյա պատերազմին ձեր նմանները ոչ միայն պատրաստ չէին, այլև այն դիտավորյալ երկարաձգեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Այս քայլիստ երեսփոխանը պետք է հասկանա մի բան` նախկինները եթե լավ էլ չէին պատրաստվել պատերազմին, 2016 թ֊ի պատերազմը տևեց 4 օր իր բոլոր «հետևանքներով»…

Իսկ ձեր` քայլիստներիդ առաջնորդի սանձազերծած 44 օրյա պատերազմին ձեր նմանները ոչ միայն պատրաստ չէին, այլև այն դիտավորյալ երկարաձգեցին…

Ամոթ է, գոնե 2016 թ֊ի 100 զոհ և 800 հեկտար կորստով պատերազմը մի՛ համեմատեք 2020 թ֊ի պատերազմի հետ, որի արդյունքում մենք ունեցանք 5000 զոհ, Արցախի 75 տոկոս տարածքի կորուստ, մեծ քանակությամբ վիրավորված և գերեվարված զինվորներ…»,- գրել է Համբարյանը: